«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին մեկնաբանել է առաջիկա մրցաշրջանի գլխավոր նպատակները:

«Չեմպիոնությունը պետք է դառնա մեր նպատակը։ Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի բարելավենք իրավիճակը մրցաշարային աղյուսակում։ Երկու տարի առաջ մենք գրավեցինք հինգերորդ տեղը, նախորդ մրցաշրջանում՝ վեցերորդ։ Հիմա մենք ուզում ենք փորձել մտնել առաջին քառյակ, քանի որ դա մեզ թույլ կտար շատ բան փոխել։ Չեմպիոնության հույս կա, բայց դա հայտարարված նպատակ չէ», — Մալդինիի խոսքը մեջբերում է Ջանլուկա Դի Մարցիոյի պաշտոնական կայքը։

2019/20 մրցաշրջանում թիմը հավաքեց 66 միավոր և առաջնությունն ավարտեց 6-րդ տեղում՝ ստանալով Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Ա Սերիայի առաջիկա խաղարկության առաջին տուրում «Միլանը» կմրցի «Բոլոնիայի» հետ:

Facebook Comments