«Յուվենտուսի» 23-ամյա բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն նոր ակումբ տեղափոխվելուց հետո կիսվել է իր տպավորություններով:

«Ինձ համար սա շատ կարևոր օր է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին և հատկապես «Յուվենտուսի» ղեկավարությունը ինձ հրավիրելու համար: Ինձ հետ են կապվում սոցիալական ցանցերում շատ երկրպագուներ, ես շատ երախտապարտ եմ նրանց դրա համար: Ես դեռ չեմ կարող ասել, թե ինձ զգում եմ տանը, բայց շատ մոտ եմ դրան։

Ես շատ ուրախ եմ լինել այստեղ և հնարավորություն ունենալ խաղալ չեմպիոնների և հատկապես Ռոնալդուի հետ, դա երազանք է։
Անդրեա Պիրլոյի հետ դեռ մանրամասն չենք քննարկել մարտավարությունն ու իմ դիրքը խաղադաշտում: Ես կարող եմ խաղալ դաշտի տարբեր հատվածներում, բայց այս մասին կխոսենք ավելի ուշ։ Բոլոր նրանք, ովքեր սիրում են այս մարզաձևը, գիտեն, թե ինչով է զբաղվել մարզիչը, և ինչ ֆուտբոլ է ցուցադրել։ Ես գիտեմ, որ շատ բան պետք է սովորեմ, բայց ինձ համար սա մեծ պատիվ է:

Տեղափոխության գումա՞րը, սրանք գներ են, որոնք հիմա տատանվում են, ես չեմ ուզում կանգ առնել թվերի վրա։ Ես կարծում եմ, որ «Յուվենտուսը» շատ բան է ներդրել ինձ համար, և ես մեծ ոգեւորությամբ կկատարեմ իմ ստանձնած պարտավորությունները»
, — Արթուրի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ«Բարսելոնան» 23-ամյա Արթուրին 72 միլիոն եվրոյով վաճառել էր
«Յուվենտուսին»: Հակառակ ուղղությամբ էր մեկնել թուրինյան ակումբի բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, ում համար կատալոնացիներին վճարել էին 60 միլիոն եվրո:

Facebook Comments