Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է հեռանալ «Ինտերից», հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ըստ աղբյուրի՝ Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստի վերադարձով, սակայն ֆուտբոլիստը մտադիր չէ վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։

Էրիկսենը իտալական ակումբ է տեղափոխվել անցած ձմռանը։ Քրիստանը «Ինտերի» հետ երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի ամառը:

Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 17 հանդիպման ՝ իր հաշվին գրանցելով 1 գոլ և 2 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments