Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Տիմուե Բակայոկոն կարող է վերադառնալ «Միլան», այս մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։

Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն՝ իտալական ակումբի ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 17 միլիոն եվրո:

2019/20 մրցաշրջանում Բակայոկոն վարձավճարով հանդես է եկել ֆրանսիական «Մոնակոյում»: Տիմուեն մասնակցել է Լիգա 1-ի 20 հանդիպումներին, խփել է մեկ գոլ և կատարել երկու արդյունավետ փոխանցում։

26-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն հանդես է եկել «Միլանում» 2018/2019 մրցաշրջանում:

Facebook Comments