«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը հեռացել է Շտուտգարտում Գերմանիայի հավաքականի ճամբարից, որպեսզի մեկնի Անգլիա՝ «Չելսիի» հետ պայմանագիր կնքելու համար:

«Ապագան կայուն է՝ և ակումբում, և ազգային հավաքականում։ Իհարկե, կնախընտրեինք, որ նա ամբողջովին կենտրոնանար ազգային թիմի վրա նոր միջազգային մրցաշրջանի սկզբում, բայց մենք գիտակցում ենք այդ տրանսֆերի կարևորությունը, ուստի ցանկանում ենք դրան պատասխանատու վերաբերվել։ Միևնույն ժամանակ, գերմանական ֆուտբոլի համար դա նաև պատիվ և ճանաչում է, երբ երիտասարդ գերմանական խաղացողները պահանջարկ ունեն առաջատար միջազգային ակումբներում: Արտերկրում հանդես գալը ինչպես մարզական բաղադրիչի, այնպես էլ անձնական զարգացման տեսանկյունից նույնպես կարող է օգուտ բերել ազգային հավաքականին: Մենք մշտապես շփվել ենք Ռուդի Ֆելլերի հետ, որպեսզի միասին լավ լուծում գտնենք», — Գերմանիայի հավաքականի մենեջեր Օլիվեր Բիրհոֆի խոսքը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը ։

Ինչպես ճշտում է լրագրող Քրիստիան Ֆալկը Twitter-ի իր էջում, Հավերցը հեռացել է Գերմանիայի հավաքականից ՝ «Չելսիի» հետ պայմանագիր կնքելու համար:

Ավելի վաղ հայտնում էին, որ Կայ Հավերցը արդեն բուժզննում է անցել «Չելսիում»։

Facebook Comments