«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը պատմել է, որ ցանկանում էր խզել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արդեն առաջին մարզումից հետո:

«Առաջին մարզումից հետո ես շատ բան հասկացա, եկա տուն և հարցրեցի իմ ընտանիքիս և իմ գործակալին, թե արդյո՞ք չեմ կարող խզել պայմանագիրը և վերադառնալ «Արսենալ»։ Ինչ-որ բան ինձ դուր չէր գալիս, բայց ես արդեն պայմանագիր էի ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Ամիսներ էին գնում, իսկ ես նույն բանն էի զգում։ Այդ ժամանակ մենք չէինք դարձել որպես մեկ թիմ ։

Լրագրողները քննարկում էին՝ չիմանալով իրավիճակը, և դա ինձ նյարդայնացնում էր։ Նախկին խաղացողներն էլ էին քննարկում ու պատկերացում չունեին, թե ինչ է կատարվում ակումբի ներսում։ Այսօր ֆուտբոլիստը նաև կախված է ներքին միջավայից, թիմը պետք է մի ընտանիք լինի։ Մենք ընտանիք չենք եղել, և դա ազդել է խաղադաշտում։ Եթե ինչ-որ մեկին պետք էր մեղադրել, նրանք ինձ էին մեղադրում։ Ես ինքնաքննադատված եմ, և ես պետք է ավելի լավ խաղայի։ Բայց ինձ միշտ մեղադրել են, նույնիսկ եթե մի քանի րոպե եմ խաղացել», — Սանչեսի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

31-ամյա չիլիացի ֆուտբոլիստը «Ինտերի» հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: Ընդ որում, Ալեքսիսն իտալական ակումբին բաժին է հասել անվճար։ Նա խզել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և միլանյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Facebook Comments