Մեկնարկել է Ազգերի լիգան։ Հայաստանի հավաքականը մոտ օրերս երկու հանդիպում կանցկացնի՝ մրցելով Հյս․ Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ։

Վաղը՝ Սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ կանցկացնի իր առաջին հանդիպումը։ Մեր տղաները արդեն ուղղևորվել են Մակեդոնիա։

Մենք Ազգերի լիգայում C ենթախմբի, 2-րդ խմբում ենք գտնվում։ Մեր մրցակիցները լինելու են՝ Հյս․ Մակեդոնիան, Էստոնիան և մեր հարևան Վրաստանը։ Բավականին հետաքրքիր խումբ է մեզ բաժին հասել։ Այս խմբից կարելի է առանձնացնել ամենասկզբունքային թիմերին, դրանք են՝ Մակեդոնիան և Վրաստանը, իսկ Էստոնիայի հավաքականը համեմատաբար ավելի կարգով թույլ է մյուսներից։

Մակեդոնիայի դեմ հեշտ խաղ չի սպասվում։ Եկեք մի պահ մոռանանք նախորդ հանդիպման հաշիվը(4:0), այս հանդիպումը տարբերվելու է մյուսներից։ Մակեդոնիան ուժեղ մրցակից է մեզ համար, այն էլ դրսում։ Թիմում հանդես են գալիս մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր եվրոպական ակումբներում են խաղում(Վառ օրինակը` Գոռան Պանդևն է): Երևի թե միակ դրական լուրը դա այն է, որ Մակեդոնիայի հավաքականի հիմնական դարպասապահը բացակայելու է, բայց չի կարելի պնդել, որ դա կթուլացնի մեր մրցակցին։ Մեր մրցակիցը ունի ռեսուրսներ, որոնցից կարող է օգտվել, իսկ մենք ունենաք այն ինչ ունենք։ Առանց Հենրիխ Մխիթարյանի, Սարգիս Ադամյանի և Գևորգ Ղազարյանի։ Կապառոսը հրապարակել է մեր կազմը, որը անհամեմատաբար տարբեր է մյուսներից։

Մենք պետք է պայքարենք մեզնից ուժեղ մրցակցի դեմ, ով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում գտնվում է 69-րդ հորիզոնականում, մինչդեռ մենք նույնիսկ 100-ի մեջ տեղ չենք գտել։

Բնականաբար մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար, բայց Ազգերի լիգան կարծում եմ, որ ավելի շատ փորձադաշտ է լինելու ընկերական հանդիպումներից մի աստիճան վերև մրցաշար։ Այս խմբում առաջին տեղ զբաղեցնելը ոչինչ չի խոստանում մեզ, ուստի կարելի է փորձարկումներ անել և շանս տալ երիտասարդներին։ Կարելի է Ազգերի լիգան օգտագործել և պատրաստվել ԱԱ ընտրական փուլին։

Անկախ ամեն ինչից ճմշումը մեծ է տղաների վրա։ Իտալիայի հավաքականից ջախջախված հանդիպումից հետո տղաներից պահանջում են առավելագույնը, որը հաղթանակն է։ Հայ ազգը սպասում է տղաներից անմնացորդ նվիրման, պայքարելու մեծ ցանկության, կռվի և իհարկե հաղթանակի, որը կարևոր է մեր համար։

Խոակին Կապառոսը մեծ անուն ունեցող մարզիչ է, ով իր փորձով պետք է օգնի, որ մեր հավաքականը դուրս գա անդունդից, որտեղ հայտնվել է տարիներ շարունակ և քայլ առաջ կատարի՝ դեպի մեծ հաղթանակների։ Կապառոսից մեծ սպասելիքներ կան, նա կարող է ֆուտբոլիստներին ստիպել խաղան այն խաղը, որը մենք տեսել ենք Հունաստանի և Բոսնիա Հերցեգովիայի հավաքականների հետ խաղերին։

Տղերք հավատում ենք, ամբողջ հայ ազգը ձեր կողքին է և սպասում է ձեզնից միայն հաղթանակ, հուսախափ չանեք մեզ, ժամանակն է արդեն մեծ հաղթանակների․․․

Facebook Comments