«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վերջնական որոշում է կայացրել թիմում մնալ ևս մեկ մրցաշրջան, հաղորդում է «TyC Sports»-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ կապտանռնագույններից Հոր ՝ Խորխեի և ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հանդիպումից հետո: «Բարսելոնան» հասկացրել է, որ Լեոյին թույլ չի տա անվճար հեռանալ թիմից։ Մեսսին չի ցանկացել դատի տալ այն ակումբին, որտեղ անցկացրել է 20 տարի։ Հավանաբար, նա հաջորդ ամռանը կհեռանա կատալոնացիներից, երբ կլրանա նրա պայմանագիրը։

Հիշեցնենք, որ Մեսսին ավելի վաղ տեղեկացրել էր «Բարսելոնային», որ մտադիր է հեռանալ՝ օգտվելով համաձայնագրի կետից, որը թույլ է տալիս թիմից հեռանալ մրցաշրջանի ավարտից հետո անվճար: Ակումբում վստահություն են հայտնել, որ 33-ամյա արգենտինացին չի կատարել պայմանները, որպեսզի կետն ուժի մեջ մտնի, և հայտնել են, որ պատրաստ են նրան բաց թողնել միայն հրաժարագինը վճարելուց հետո, որը կազմում է՝ 700 մլն եվրո:

Facebook Comments