«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Միլանում»: Իտալական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք է բերել վարձավճարով, սակայն նրա պայմանագիրը գնելու իրավունք չունի։

Դիասի տեղափոխության հարցում վճռորոշ դեր է խաղացել «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին։ Դիասը «Միլանում» հանդես կգա 21 համարի մարզաշապիկով, որը դարձել է ազատ այն բանից հետո, երբ Զլատան Իբրահիմովիչը 11 համարի մարզաշապիկը ընտրեց։

Բրայիմ Դիասը «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել 2019 թվականի հունվարին «Մանչեսթեր Սիթիից», սակայն չի կարողացել հասնել «Ռեալի» առաջին թիմին: Արդյունքում ֆուտբոլիստն ու ակումբը որոշել են, որ Դիասն ավելի լավ է մրցաշրջանն անցկացնել այլ վայրում։

Facebook Comments