Ազգերի Լիգայի խաղարկության առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Մակեդոնիայի ընտրանուն:

Խաղը մեզ համար լավ չմեկնարկեց: Հանդիպման 5-րդ, ապա 38-րդ րոպեներին մակեդոնացիները կարողացան մեր խաղացողների անփութության պատճառով վաստակել 11-մետրանոցներ: Առաջինը հստակ իրացրեց Ալիոսկին, ապա դիպուկությամբ աչքի ընկավ Նեստորովսկին:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Խոակին Կապառոսը դաշտ դուրս բերեց Էդգար Բաբայանին և Տիգրան Բարսեղյանին, որոնք էլ թարմություն մտցրեցին մեր գործողություններում:

Հայաստանի ընտրանուն միայն հիմնական ժամանակին ավելացված վերջին վայրկյաններին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Բալեկյանի վաստակած 11-մետրանոցը կարողացավ հստակ իրացնել Բարսեղյանը:

Այսպիսով, Մակեդոնիան 3 միավորով առայժմ կգլխավորի C դիվիզիոնի երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի երեք օրից՝ սեպտեմբերի 8ին, Երևանում հյուրընկալելով էստոնացիներին:

Facebook Comments