«Արսենալը» նոր փորձ է կատարել ձեռք բերել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Թոմաս Պարտիին:

Նշվում է, որ լոնդոնցիները պատրաստ են բաժանվել՝ Ալեքսանդր Լակազետտից և Մատեո Գենդուզիից, որպեսզի ձեռք բերեն Գանայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստին:

Ընդ որում, աղբյուրը գրում է, որ «Ատլետիկոն» մերժում է նաև «Արսենալի» առաջարկը, քանի որ մադրիդցիները շահագրգռված չեն Լակազետտի ծառայություններով:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ներն արդեն պնդում էին, որ «Արսենալը» երկու տարբեր առաջարկ է արել «Ատլետիկոյին», սակայն երկու անգամ էլ կտրուկ մերժում է ստացել։

Թոմասը, ում պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 46 հանդիպման և խփել է 4 գոլ։

Facebook Comments