Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն պատմել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումի հետ կապված իրավիճակի մասին, ով ըստ լուրերի պետք է տեղափոխվի «Բարսելոնա», ինչպես նաև «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի մասին, ով պետք է փոխարինի հոլանդացուն անգլիական թիմում:

«Ակումբների միջև վերջնական պայմանավորվածություն դեռ չկա։ Եթե «Լիվերպուլը» որոշի վաճառել Վեյնալդումին, նրանք կրկին փորձելու են «Բավարիայից» ձեռք բերել Տիագո Ալկանտարային։

Տիագոն չի լինի «Չելսիում» կամ «Մանչեսթեր Յունայթեդում», ես մի քանի օր առաջ խոսել եմ նրա գործակալի հետ։ «Բավարիայի» հետ բանակցություններ դեռ չեն ընթանում», — ասել է Ռոմանոն։

Facebook Comments