«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի մտածում ակումբից հեռանալու մասին, չնայած շրջանառվող լուրերինյս , այս մասին հաղորդում է «Mundo Deportivo»-ն։

Նշվում է, որ Ֆրանսիայի ազգային հավաքական մեկնելուց առաջ Գրիզմանը զրուցել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ: Հոլանդացին Անտուան Գրիազմանին առավելագույն վստահություն է հայտնել և ասել է, որ նա կլինի թիմի կարևոր խաղացող:

«Ատլետիկոյից» «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո Անտուան Գրիզմանը բոլոր մրցաշարերում 48 խաղում խփել է 15 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում:

Facebook Comments