Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին առաջարկել են գլխավորել Հոլանդիայի հավաքականը, հաղորդում է «Football Italia»-ն:

Ալեգրին, սակայն ավելի շատ հետաքրքրված է ակումբային թիմի հետ աշխատանքով։ Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում ֆավորիտը Հենկ տեն Կատեն է, սակայն նշվում է, որ առաջին առաջարկը արել են իտալացի մասնագետին։

Հաջորդ շաբաթ «Ինտերի» ղեկավարությունը կհանդիպի ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, որպեսզի նրա հետ քննարկի ակումբում նրա հեռանկարները: 51-ամյա իտալացի մասնագետից բաժանվելու դեպքում նրա տեղը կարող է զբաղեցնել Մասիմիլիանո Ալեգրին, որն առանց աշխատանքի է գտնվում 2019 թվականի մայիսից: Հիշեցնենք, որ 2014թ․-ին Ալեգրին փոխարինել էր Կոնտեին մեկ այլ իտալական ակումբում ՝ «Յուվենտուսում»։

Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանը լքել էր Հոլանդիայի հավաքականը և գլխավորել է «Բարսելոնան»։

Facebook Comments