Լոնդոնի «Չելսին» մոտ ժամանակներս կարող է հերթական ձեռքբերումը կատարել այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Լրագրող Կևին Պալմերն իր թվիթերում հայտնել է, որ «Չելսին» մոտ է «Ռենի» դարպասապահ Էդուարդ Մենդիին ձեռք բերելուն: Ակումբների միջև բանակցությունները վճռորոշ փուլում են։ Ընդ որում նշվում է, որ սենեգալցին անգլիական թիմի դարպասապահի միակ թեկնածուն չէ։

Օգոստոսի վերջին հաղորդվում էր, որ «Չելսին» Մենդիի համար 20 միլիոն եվրո է առաջարկել «Ռենին»։ Այդ պահին ֆրանսիական ակումբը դեռ չի պատասխանել լոնդոնցիներին։ ֆուտբոլիստի համար «Չելսիի» առաջին առաջարկը մերժվել է։

Մենդին «Ռենի» գույները պաշտպանում է 2019 թվականից, իսկ ավելի վաղ հանդես է եկել «Ռեյմսում»։ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում 28-ամյա դարպասապահն անցկացրել է 24 հանդիպում և բաց է թողել 19 գոլ:

Facebook Comments