Օրերս բելառուսական «Ստոլիցա» ֆուտզալի ակումբի շարքերը համալրեց հայազգի Արթուր Մելքոնյանը, ով մինչ այդ հանես էր եկել ռուսական մի շարք ակումբներում։ Արթուրը «մայրաքաղաքայինների» կազմ է տեղափոխվել Սամարան ներկայացնող «Դինամո Սամարայից»։ Մելքոնյանն անգամ հաջողացրել է հեղինակել «Ստոլիցայի» առաջին գոլը նոր սկված մրցաշրջանի առաջին խաղում։

Первый гол «Столицы»

Ееееесть первый гол «Столицы» в сезоне-20/21 💪🏻Автор – Артур Мелконян. Отдаем должное и Сергею Лавору – здорово нанес первый удар 👏🏻

Gepostet von МФК «Столица» / FC «Stalitsa» am Sonntag, 6. September 2020

Ակումբի ինստագրամյան էջում կազմակերպված հարց ու պատասխանի ընթացքում «Ուրիշ Ֆուտբոլի» այն հարցին թե արդյոք եղել են հրավերներ Հայաստանի ֆուտզալի հավաքականից Արթուրը պատասխանել է․

«Առաջարկներ ստացել եմ դեռ 2014 թվականից։ Այս պահին ընթանում են ինձ՝ քաղաքացիություն շնորհելու գործընթացները։ Հուսով եմ մոտ ապագայում կկարողանամ համալրել հավաքականի կազմը»։

Նշենք որ «Ստոլիցան» բելառուսական ֆուտզալի առջնության ուժեղագույն թիմերից մեկն է։ Նախորդ առաջնությունում «Ստոլիցան» գրավել է երրորդ հորիզոնականը։ Մայրաքաղաքը ներկայացնող ակումբում է հանդես եկել նաև Հայաստանի ֆուտզալի հավաքականի խաղացող Սարգիս Մարգարյանը, ով այժմ պաշտպանում է բելառուսական «Բորիսով-900» ակումբի գույները։

Facebook Comments