Ֆրենկ Լեմպարդը խոսել է Անգլիայի Լիգայի գավաթում կրած պարտության մասին:

«Մենք հաղթեցինք 7անընդմեջ խաղում։ Մենք ունեինք բարդ խաղեր, որտեղ արդյունքը հարցականի տակ էր մինչև վերջ։ Չեմպիոնների լիգայում «Այաքսի» հետ խաղը դրա օրինակն էր: Հաղթանակը մեր առաջնահերթ խնդիրն է, իհարկե մենք ցանկանում ենք հաղթել բոլոր խաղերում: Ես նայեցի իմ կազմին և որոշեցի խաղաժամանակ տալ երիտասարդ խաղացողներին, որոնց խաղային ժամանակ էր հարկավոր։

Ես ատում պարտությունը: Մենք բոլորս ատում ենք, բայց եթե նայենք ամբողջական պատկերին, ապա պարզ է դառնում, որ առջևում շատ մեծ հանդիպումներ են սպասվում, և մենք շատ հագեցած օրացույց ունենք», — ասել է Լեմպարդը:

Հիշեցնենք, որ «Չելսին» երեկ Անգլիայի լիգայի գավաթում պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» և պայքարից դուրս մնաց:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here