«Ինտերը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ։

Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկատվության համաձայն՝ կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը: Արգենտինացու աշխատավարձը կկազմի տարեկան 6 միլիոն եվրո։

Միլանյան ակումբում վստահ են, որ առաջիկա օրերին համաձայնության կգան 23-ամյա ֆուտբոլիստի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները Մարտինեսի տրանսֆերի համար նոր առաջարկ կպատրաստեն, սակայն կողմերը տարաձայնություններ ունեն տրանսֆերի գումարի շուրջ։ «Ինտերի» փոխնախագահ Խավիեր Ձանետտին հերքել է այդ տեղեկությունը։

Նախորդ մրցաշրջանում Մարտինեսը 49 հանդիպում է անցկացրել ակումբային մակարդակում, խփել է 21 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում:

«Ինտերի» հետ Լաուտարո Մարտինեսի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։

Facebook Comments