«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն առողջական խնդիրների պատճառով երկար ժամանակով շարքից դուրս է մնացել, հաղորդում Է «Sky Italia»-ն:

Ձանյոլոն ձախ ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք է ստացել Հոլանդիայի հավաքականի հետ Ազգերի լիգայի խաղում (0: 1)՝ առաջին խաղակեսի վերջում լքելով խաղադաշտը։ Մոտ ժամանակներս երիտասարդ կիսապաշտպանը կենթարկվի վիրահատության, ապա նա պետք է վերականգնման երկարատև գործընթաց անցնի։

Վերջին մրցաշրջանում Զանյոլոն արդեն բաց է թողել մոտ կես տարի աջ ծնկի վնասվածքի պատճառով:

Facebook Comments