Իտալական «Միլանը» հետաքրքրված է «Լիվերփուլի» պաշտպան Դեյան Լովրենի ծառայություններով:

«Tuttosport»-ի տեղեկություններով՝ «Միլանը» մտադիր է կրկին առաջարկ անել խորվաթական պաշտպանին գնելու hամար: Ամռանը «Միլանի» ղեկավարությունն արդեն փորձել է ձեռք բերել Լովրենին, սակայն «Լիվերփուլը» ֆուտբոլիստի համար պահանջել է 23 միլիոն եվրո, որից հետո «Միլանը» հրաժարվել է ֆուտբոլիսիտին գնելու մտքից։

Լովրենը «Լիվերփուլի» ֆուտբոլիստ է դարձել 2014-ի ամռանը։ Խորվաթ պաշտպանը «Սաուտհեմպտոնից» է տեղափոխվել «Լիվերփուլ» 25,3 միլիոն եվրոյով:

Այժմ 30-ամյա Լովրենը, որի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսին, «Transfermarkt»-ի կողմից գնահատվում է 20 միլիոն եվրո։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here