Այսօր Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի երկրորդ տուրում «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Էստոնիայի հավաքականի հետ։

Հայաստանի հավաքականը հաղթեց Էստոնիայի հավաքականին 2:0 հաշվով և տոնեց իր առաջին հաղթանակը Խոակին Կապառոսի գլխավորությամբ։

Այս խաղում ամեն ինչ կար՝ նվիրվածություն, հավատ, կիրք, էմոցիաներ, մեծ ցանկություն և հավատ։ Իզուր չէ, որ ասվում է ամեն ինչ սկսվում է օրհներգից։ Տղաները խանդավառությամբ մտան խաղադաշտ և ապացուցեցին թե ով են իրենք իրականում։ Սա պատահականություն չէր, սա հենց Կապառոսի ձեռագրով փայլուն հաղթանակ էր։ Գեղեցիկ, հարձակվողական, ագրեսիվ ֆուտբոլ։ Վերջապես տղաները ցույց տվեցին այն ինչ կարող էին անել, ինչ ուզում էին անել։ Վերջապես մեր երիտասարդ ֆուտբոլիստները շանս ստացան, որն ուրախալի փաստ է։ Վերջապես մենք հաղթեցինք, այս հաղթանակին մենք շատ էինք սպասել։ Գրեթե մեկ տարի էր անցել մեր վերջին և փառահեղ հաղթանակից։

Եվ ո՞վ կմտածեր, որ առանց թիմի ավագի և լիդերների՝ Հենրիխ Մխիթարյանի, Գևորգ Ղազարյանի, Սարգիս Ադամյանի և Կառլեն Մկրտչյանի, կկարողանանք այսպիսի խաղ ցույց տալ և հաղթել։ Սա ևս մեկ փաստ, որ ֆուտբոլը թիմային խաղ է և անհատները այստեղ ոչինչ չեն որոշում։

Այս խաղում մեր տղաները երկու անչափ գեղեցիկ գոլեր խփեցին։ Նախ Ալեքսանդր Կարապետյանը բավականին բարդ դիրքից բացեց հանդիպման հաշիվը, իսկ երկրորդ գոլը խփեց Վբեյմար Անգուլոն՝ խոյահարելով մրցակցի դարպասը։

Շնորհակալ ենք տղերք, հպարտանում ենք ձեզանով, և սա թող լինի մեր նոր հաղթանակների սկիզբը։

Facebook Comments