«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան մտադիր է փոխել ակումբը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, հաղորդում է «Cuatro»-ն։

Աղբյուրի տվյալներով՝ ֆուտբոլիստը հայտնել է իր մտադրության մասին իսպանական ակումբի ղեկավարությանը։ Հարձակվողը ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ՝ պարբերաբար խաղադաշտ դուրս գալու համար։ Մորատան առաջարկ է ստացել «Յուվենտուսից», որի կազմում նա հանդես է եկել 2014-2016թ-ին։

Մորատան «Ատլետիկո» է տեղափոխվել 2019թ․-ի հունվարին Լոնդոնի «Չելսիից»`վարձավճարով: 2020թ․-ի ամռանը մադրիդցիները գնել էին հարձակվողի իրավունքները: Անցած մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը մասնակցել է Իսպանիայի առաջնության 34 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառը։

Facebook Comments