Ֆրանսիական «ՊՍԺ»-ի դարպասապահ Ալֆոնս Արեոլան հայտնվել է անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի ուշադրության կենտրոնում, այս մասին հայտնում է «Daily Mirror» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա դարպասապահին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալը»: «Արսենալը» կարող է մեկ մրցաշրջանով վարձակալել Արեոլային։

Ավելի վաղ լուրեր էին պպտվում, որ Արեոլայի ծառայություններով հետաքրքրված էր «Չելսին»։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը դարպասապահը սկսել էր փարիզյան գրանդ ակումբի կազմում, սակայն սեպտեմբերի սկզբին վարձավճարով տեղափոխվել էր «Ռեալ Մադրիդ»: 2019/20 մրցաշրջանում դարպասապահը 13 հանդիպում է անցկացրել տարբեր մրցաշարերում և բաց է թողել 14 գոլ:

Facebook Comments