«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Իսկոն բաց կթողնի Իսպանիայի առաջնության առաջին տուրը: 28-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։

Իսկոյի մոտ ախտորոշվել է կոճերի վնասվածք։ Վերականգնման համար կպահանջվի մոտ երկու շաբաթ։

Մրցաշրջանի առաջին հանդիպումը «Ռեալը» կանցկացնի սեպտեմբերի 20-ին
«Ռեալ Սոսյեդադի» հետ:

Facebook Comments