«Լիոնի» և Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Մեմֆիս Դեպայը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Բարսելոնայի» հետ։ Դեռ վերջնական համաձայնութուն չկա, երկու ակումբները շարունակում են բանակցությունները, այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Դեպայի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը։ «Transfermarkt»-ը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 44 մլն եվրո։

Ֆրանսիայի առաջնությունը արդեն մեկնարկել է։ Դեպայը «Լիոնի» կազմում անցկացրել է մեկ հանդիպում և դարձել է հետ-տրիկի հեղինակ։
Facebook Comments