«Ինտերի» փոխնախագահ Խավիեր Զանետտին մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հեռանալու մասին լուրերը:

«Նա չի հեռանա «Ինտերից»։ Նրա ծառայություններով հետաքրքրվում է ոչ միայն «Բարսելոնան»։ Լաուտարոն գիտի, որ նա արդեն խաղում է մեծ ակումբում։

Նա գոհ է Իտալիայի կյանքից, թեև այստեղ ապրելը հեշտ չէ։ Կարծում եմ նա ճիշտ ճանապարհով է գնում։ Նա մեր ներկան ու ապագան է, և ակումբը նրան հարգում է։

Կան ֆուտբոլիստներ, երբ մյուս ակումբը գալիս և վճարում է այդ գումարը, արդեն գրեթե ոչինչ չես կարող անել։ Լաուտարոն «Ինտերում» բոլորին գոհ է, ես դա տեսնում եմ», – Զանետտիի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

2019/20 մրցաշրջանում Մարտինեսը «Ինտերի» կազմում անցկացրել է 49 հանդիպում, խփել է 21 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում: «Transfermarkt»-ը հարձակվողին գնահատում է 70 մլն եվրո։

Facebook Comments