«Լիդս Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Արգենտինացի մասնագետը թիմի հետ աշխատանքը կշարունակի առաջիկա մրցաշրջանում։ Նրա նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը։

Բյելսան «Լիդսը» գլխավորել է 2018 թվականին։ Առաջին մրցաշրջանում թիմը մոտ էր Պրեմիեր լիգա վերադառնալուն, սակայն պարտություն կրեց Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում: Անցած մրցաշրջանում կոլեկտիվը առաջին տեղն Է զբաղեցրել Անգլիայի երկրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակում և վերադարձել է ԱՊԼ։

Առաջին տուրում «Լիդսը» կհյուրընկալվի «Լիվերպուլին»։ Հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 12-ին, Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը՝ 20:30-ին։

Facebook Comments