Անգլիական «Էվերտոնում» հանդես եկող 20-ամյա հարձակվող Մոյզե Քինը կարող է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս»: «Ծեր Սինյորան» մտադիր է վարձակալել իր սանին, տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Սակայն, ինչպես հայտնում է աղբյուրը, «Էվերտոնը» մտադիր չէ վարձավճարով բաց թողնել իր ֆուտբոլիստին, որի տրանսֆերը նրանց վրա արժեցել է 30 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում «Էվերտոնում» Քինը 29 հանդիպում է անցկացրել անգլիական Պրեմիեր լիգայում, խփել է 2 գոլ և 2 անգամ գոլային փոխանցում է կատարել իր թիմակիցներին: Նրա պայմանագիրը «Էվերտոնի» հետ նախատեսված է մինչև 2024թ․-ի ամառը։

Facebook Comments