«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատմել է Իսպանիայի առաջնության մեկնարկին նախապատրաստվելու մասին:

«Ինձ իսկապես դուր եկավ, թե ինչպես ֆուտբոլիստներն իրենց ցույց տվեցին մարզումների ժամանակ։ Մենք ակտիվորեն զբաղվել ենք երկու շաբաթվա ընթացքում։ Այս նախապատրաստման շրջանը իր բարդությունները ունի․Ինչ-որ մեկը սկսել է պատրաստվել շուտ, ինչ-որ մեկը՝ ավելի ուշ։ Նախապատրաստությունը ստացվել է անհատական»,-ասել է Կումանը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

Ռոնալդ Կումանը վերջերս գլխավորել է «Բարսելոնան»՝ փոխարինելով Կիկե Սետյենին։

Անցած մրցաշրջանում «Բարսելոնան»
ոչ մի տիտղոս չի նվաճել՝ Իսպանիայի առաջնությունում գրավելով երկրորդ տեղը և Չեմպիոնների լիգայից դուրս մնալով քառորդ եզրափակչում։

Facebook Comments