ՀՖՖ կարգապահական կոմիտեն այսօր (նոյեմբերի 1) հրապարակեց իր որոշումը Էրիկ Վարդանյանի պահվածքի վերաբերյալ, ով Երևանի «Արարատի» հետ խաղում (2:4) կոպտորեն խախտել էր խաղի կանոնները մրցակցի հետ պայքարում, հրել և հայհոյել էր մրացավարին ինչպես նաև անպարկեշտ ժեստ էր ցույց տվել մրցակից թիմի երկրպագուներին։

Փյունիկի երիտասարդ ֆուտբոլիստը որակազրկվել է 6ամսով՝ մինչև 2020 թ․ ապրիլի 30-ը։ «Փյունիկ» ՖԱ տուգանվել է 600,000 դրամով։

Կարգապահական կոմիտեի որոշումը․

«Արարատ»-«Փյունիկ» (ԲԽ057) խաղին «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի (N 11837) հեռացման մասին (մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս հանդերձարան տանող ճանապարհի դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար)

ՈՐՈՇԵՑԻՆ`

«Արարատ»-«Փյունիկ» (ԲԽ057) խաղին «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի (N 11837) հեռացման մասին. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018/19 մրցաշրջանում ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը որակազրկվել էր 5 խաղով, որից 3-ը մարվել էր 2018/19 մրցաշրջանում, իսկ մնացած 2 խաղ որակազրկումը տեղափոխվել էր հաջորդ՝ 2019/20 մրցաշրջան, որը, սակայն, կասեցվել էր և ֆուտբոլիստը մինչև վերջ չէր կրել համապատասխան որակազրկումը:

ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի՝

• 31-րդ հոդվածի 24-րդ կետի համաձայն. (Խաղի ժամանակահատվածում ֆուտբոլիստների և պաշտոնատար անձանց անպարկեշտ, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի դեպքում, առաջացնում է նկատողություն, որակազրկում մինչև 5 խաղ, և առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև հինգհարյուրապատիկի ՀՀ դրամի չափով),

• 31-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն. (Խաղը սպասարկող անձնակազմի կամ դրա որևէ անդամի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու (ինչպես նաև հայհոյելու), հարվածելու, հարվածելու փորձ կատարելու դեպքում, պաշտոնատար անձինք զրկվում են իրենց ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից մինչև 1 տարի ժամկետով իսկ ֆուտբոլիստ/ները որակազրկվում են մինչև 1 տարի ժամկետով և առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկ ՀՀ դրամի չափով),

• 32-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն. (Խաղընկերոջ, մրցակցի, պաշտոնական անձանց և հանդիսատեսների հասցեին կամ անհասցե վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ թույլ տալը, առաջացնում է թիմի պաշտոնյայի կամ ֆուտբոլիստի որակազրկում մինչև 10 խաղով, և առաջացնում է տուգանքի նշանակում ակումբի նկատմամբ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի ՀՀ դրամի չափով): ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի վերոնշյալ հոդվածների համաձայն, ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանին որակազրկել 6 ամսով մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը, Փյունիկ Ֆուտբոլային Ակումբ Հասարակական Կազմակերպություն ակումբին տուգանել 600000 ՀՀ դրամ

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here