«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, հաղորդում է «FC Inter News»-ը:

Աղբյուրի տեղեկություններով` մոտ ժամանակներս կողմերը հանդիպում կանցկացնեն Վիդալի տրանսֆերը համաձայնեցնելու համար։ Սպասվում է, որ չիլիացի ֆուտբոլիստը Միլան կժամանի սեպտեմբերի 14-ին բուժզննում անցնելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիդալը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Ինտերի» հետ։ Վիդալի տարեկան աշխատավարձը կկազմի 6 մլն եվրո + բոնուսներ, պայմանագիրը կգործի մինչև 2022 թվականը ՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Արտուրո Վիդալը դարձել է այն ֆուտբոլիստներից մեկը, ում իր թիմում չի տեսնում «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։ «Ինտերում» արդեն հանդես է գալիս Վիդալի հայրենակից Ալեքսիս Սանչեսը, ով իտալական ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից»:

Facebook Comments