Անգլիայի Պրեմյեր լիգայի 2020/21 մրցաշրջանը մեկնարկեց: ԱՊԼ-ի 1-ին տուրում «Ֆուլհեմն» ընդունեց Լոնդոնի
«Արսենալին»: Հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում և ավարտվել հյուրերի հաղթանակով` 3:0:

Հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացեց
«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետտը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում49-րդ րոպեին, բրազիլացի պաշտպան Գաբրիելն իր դեբյուտային գոլը խփեց և ամրապնդեց «Արսենալի» առավելությունը։ 8 րոպե անց «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, գեղեցիկ գոլի հեղինակ դառնալով, հաշիվը դարձրեց ջախջախիչ`3:0:

Facebook Comments