VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում այսօր տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում։ Ավանի ակադեմիայի մարզադաշտում իրար հետ մրցեցին՝ «Գանձասար-Կապանը» և «Փյունիկը»։

Երկու թիմերն էլ սկսում էին ագրեսիվ գործել և փորձում էին արագ բացել հանդիպման հաշիվը։ «Փյունիկը» բավականին ծանր վիճակում էր, նրանք առաջնության մեկնարկից մինչև հիմա չունեին ոչ մի հաղթանակ։ «Գանձասար-Կապանը» շատ էր սխալվում պաշտպանությունում, որից կարողացավ օգտվել Անտոն Կոբյալկոն և խփեց իր առաջին գոլը «Փյունիկի» կազմում։

Երկրորդ խաղակեսում «Փյունիկի» կազմում փոխարինման մտավ Արտյոմ Ավանեսյանը, ով քիչ անց դարձավ գոլի հեղինակ և հանդիպման հաշիվը կրկնապատկեց։ Այս հաշիվը իհարկե գոհացնում էր Արտակ Օսեյանի տղաներին, քանի որ կարևորը հաղթանակը պահելն էր։ «Փյունիկը» շեշտը դրեց հակագրոհների վրա և դիմադրում էր «Գանձասար-Կապանի» գրոհներին։ «Գանձասար-Կապանը» ունեցավ մի քանի պահեր, բայց դրանք օգտագործել չկարողացավ։ Հանդիպումը այդպես էլ ավարտվեց՝ 2:0 և «Փյունիկը» վաստակեց իր առաջին երեք միավորը։

Այս պահին Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Փյունիկը» վաստակեց 4 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ «Գանձասար-Կապանը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Facebook Comments