«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խնդրել է կատալոնական ակումբի ղեկավարությանը գնել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին, այս մասին հայտնում է «Daily Express»-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» կազմը ուժեղացնելու համար պատրաստ է ձեռք բերել Սալահին և լավ առաջարկ է նախապատրաստում։ 


Սալահը հանդես է գալիս «Լիվերպուլի» կազմում 2017թ․-ից։ «Լիվերպուլի» կազմում նա հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը և ԱՊԼ-ի չեմպիոն է դարձել։

Սալահը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 34 հանդիպում, խփել է 19 գոլ և կատարել է 10 գոլային փոխանցում։
Facebook Comments