Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն բարեհաջող վիրահատության է ենթարկվել ավստրիական Ինսբրուկում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 21-ամյա ֆուտբոլիստն առաջիկա 3-4 օրը կանցկացնի հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ Հոլանդիայի հետ խաղում Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Նիկոլո Ձանյոլոն ձախ ծնկի խաչաձև կապանի լուրջ վնասվածք էր ստացել։ Դա տեղի է ունեցել ընդամենը ութ ամիս անց, երբ Նիկոլոն ստացել էր նույն վնասվածքը։

Նիկոլո Ձանյոլոն երկու տարի հանդես է գալիս «Ռոմայում»։ Կիսապաշտպանը հռոմեացիների կազմում 69 խաղում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments