«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտտան «Sky Sports Italia»-ի եթերում պատմել է մրցաշրջանի համար թիմի նպատակների մասին:

«Չեմ ուզում նայել այլ թիմերի արդյունքներին, մենք նայում ենք միայն մեզ։ Մեր նպատակը մշտապես բարելավվելն է։ Արդյունքները ցույց են տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։

Իտալիայի առաջնության չեմպիոն դառնալը մեր նպատակը չէ, նման նպատակ չենք դրել այս տարի։ «Ինտերի» բարձունքին վերադառնալու ցիկլը նոր է սկսվել։ Ակումբի պատմությունը լի է հաջողություններով», – հայտարարել է Մարոտտան ։

Ա Սերիայի 10 խաղից հետո «միլանցիները» մեկ միավոր հետ են մնում «Յուվենտուսից» և երկրորդ տեղում են:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here