Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ այսօր։ «Ուրարտու» մարզադաշտում իրար հետ մրցեցին՝ «Ալաշկերտը» և «Ուրարտուն»։ Սկզբից հանդիպումը պետք է տեղի ունենար «Նաիրի» մարզադաշտում, այնուհետև թիմերը որոշեցին այն անցկացնել «Ուրարտույում»։

Հետաքրքիր և էմոցիոնալ հանդիպում տեղի ունեցավ։ Երկու թիմերն էլ փորձում էին տիրել նախաձեռնությանը և արագ հաշիվը բացել։ Գրոհներից մեկի արդյունքում Ջոնել Դեսիրեն մտավ տուգանային հրապարակ և կանոնները իր նկատմամբ բացահայտ խախտեց Միտրևսկին, մրցավարը առանց երկմտելու նշանակեց 11 մ հարված, որը և հստակ իրացրեց Դեսիրեն։ Գոլից հետո «Ալաշկերտը» ամբողջ ուժերով առաջ նետվեց և ավելի ագրեսիվ ֆուտբոլ էր խաղում, ունեցան մի քանի պահեր, բայց գոլի վերածել այդպես էլ չկարողացան։ «Ուրարտուն» գոլից հետո ավելի շատ հակագրոհների վրա էր խաղում և փորձում էր պատժել մրցակցին՝ խփելով երկրորդ գոլը։ Առաջին խաղակեսում հաշիվը՝ 1:0 և թիմերը գնացին ընդմիջման։

«Ալաշկերտը» երկրորդ խաղակեսում կատարեց հարձակումը ուժեղացնելուն միտված փոփոխություններ։ Եղիշե Մելիքյանի տղաները երկրորդ խաղակեսի սկզբից տիրեցին նախաձեռնությանը և ավելի ագրեսիվ և պայթունավտանգ էին դարձել։ Տղաները փորձում էին հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Ի վերջո գոլը հասունանում էր «Ալաշկերտը» հանդիպման 57-րդ րոպեին հավասարեցրեց հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ դարձավ՝ Ալեքսանդր Գլիշիչը։ Հանդիպման 69-րդ րոպեին օգտվելով մրցակցի կոպիտ սխալներից «Ուրարտուն» կրկնապատկեց հանդիպման հաշիվը(2:1):

Հանդիպման վերջնամասը անցավ անչափ լարված պայքարում, բայց Ալեքսանդր Գրիգորյանի տղաները անձնուրաց խաղացին պաշտպանությունում և վաստակեցին իրենց արժանի հաղթանակը։

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 7 միավոր և գլխավորեց Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ալաշկերտը» 4 միավորով մնաց 3-րդ հորիզոնականում։

Facebook Comments