Անգլիայի առաջնության 1-ին տուրում «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում 0:1 հաշվով պարտվեց «Էվերտոնին»: «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջին անգամ պարտվել է մրցաշրջանի առաջին խաղում: Ավելի վաղ պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ թիմերը 18 խաղում 7 Ոչ ոքի էին խաղացել և 11 անգամ էլ հաղթել էին։

«Էվերտոնից» երկրորդ խաղակեսի սկզբնամասում գոլի հեղինակ է դարձել Դոմինիկ Կալվերտ-Լյուինը՝ գլխով գնդակն ուղարկելով դարպասը:

Հաջորդ տուրում «Տոտենհեմը» կհյուրընկալվի «Սաուտհեմպտոնին»: «Էվերտոնը »տանը կմրցի «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» հե ։

Facebook Comments