«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը կարիերան կշարունակի հռոմեական ակումբում։

Ինչպես հաղորդում է «SportItalia»-ն, լեհ հարձակվողը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Հռոմեացիներն արդեն համաձայնության են եկել Միլիկի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ, որով ֆուտբոլիստը կստանա 5 մլն եվրո՝ առանց բոնուսների։ «Ռոմային» մնացել է համաձայնության գալ «Նապոլիի» հետ, որից հետո կհայտարարվի տեղափոխության մասին։ ։

26-ամյա հարձակվողը 2016թ․-ին «Այաքսից» է տեղափոխվել «Նապոլի»” 32 միլիոն եվրոյով, իսկ Արկադիուշի գործող պայմանագիրը նեապոլցիների հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, իսկ Միլիկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 միլիոն եվրո:

Facebook Comments