Լոնդոնի «Արսենլի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը անցկացրել է իր 800-րդ պրոֆեսիոնալ հանդիպումը։

Գրեթե 17 տարի է անցել այն բանից հետո, երբ Ֆաբրեգասը «Արսենալի» կազմում նորամուտը նշեց 2003 թվականի հոկտեմբերի 28-ին կայացած «Ռոմերհեմ Յունայթեդի» դեմ խաղում՝ դառնալով հյուսիս-լոնդոնյան ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Նա 303 հանդիպում է անցկացրել «Արսենալի» կազմում ՝ մինչև 2011-ին «Բարսելոնա» տեղափոխվելը։

151 հանդիպում անցկացնելով «Բարսելոնայում»՝ Ֆաբրեգասը 2014թ․-ին անսպասելիորեն «Չելսի» է տեղափոխվել և 198 անգամ խաղադաշտ է դուրս եկել «Ազնվականների» կազմում մինչեւ 2019թ․-ին «Մոնակո» տեղափոխվելը:

Ֆաբրեգասը «Մոնակոյում» մասնակցել է 38 հանդիպման։

Իր երկարատև կարիերայի ընթացքում Ֆաբրեգասը նվաճել է բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում’ աշխարհի առաջնության և Եվրոպայի գավաթը, ինչպես նաև չեմպիոնական տիտղոսներ է նվաճել է Անգլիայում և Իսպանիայում։

Ֆաբրեգասը դեռ երկու տարուց քիչ պայմանագիր ունի «Մոնակոյի» հետ,և այդ ընթացքում Նա հույս ունի որքան հնարավոր է շատ խաղ անցկացնել իր կարիերան ավարտելուց առաջ։

Facebook Comments