Հայտնի է դարձել, թե ինչ պատիժ է սպառնում «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի խաղի վերջնամասում տեղի ունեցած միջադեպի համար (0:1):

Ինչպես հաղորդում է «RMC Sport»-ը, 28-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը կարող է որակազրկվել 4-7 խաղով:

Հիշեցնենք, որ հանդիպման վերջնամասում բրազիլացին կարմիր քարտ էր ստացել «Մարսելի» իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսին հետևից հարվածելու համար: Հեռացվեցին նաև մի քանի ֆուտբոլիստներ:

Խաղից հետո Նեյմարը Գոնսալեսին մեղադրել է ռասիզմի մեջ։ Հակամարտության ընթացքում Ալվարոն ասել է. «փակիր բերանդ, կեղտոտ կապիկ»։ Հայտնի չէ, թե արդյոք Նեյմարին ուղղված է եղել այդ արտահայտությունը, սակայն հենց դրա պատճառով է սկսվել քաշքշուկը:

Facebook Comments