«Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Լիդսում», որը վերադարձել է ԱՊԼ։ Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են, սակայն վերջնական փուլում են։ Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 40 միլիոն եվրո։

26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո: Դե Պաուլը «Ուդինեզեում» հանդես է գալիս 2016 թվականից:

Facebook Comments