«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ակումբին հայտարարել էր, որ 2021թ․-ին հեռանալու է ակումբից և կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», այս մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» պետք է իր հարձակման եռյակից մեկին վաճառի, որպեսզի կարողանա ձեռք բերել Մբապպեին։ «Լիվերպուլը» պատրաստ է լսել առաջարկներ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Մոհամեդ Սալահի ծառայություններով։

Եթե Մբապպեն չերկարաձգի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ, ապա «Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել նրան։ Այլընտրանքային տարբերակ է Ջեյդոն Սանչոն։

Նախորդ մրցաշրջանում Մբապպեն անցկացրել է 20 հանդիպում, խփել է 18 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։ Մբապպեի պայմանագիրը ֆրանսիական գրանդ ակումբի հետ գործում է մինչև 2022թ․-ը։
Facebook Comments