Այսօր տեղի ունեցավ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրից հետաձգված հանդիպումը։ Իրար հետ մրցեցին «Լոռին» և առաջնությանը նորեկ և իսկական բացահայտում դարձած «Վանը»։

Հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ։ «Վանը» գրեթե ամբողջ խաղին որդեգրել էր հակագրոհային ֆուտբոլ, իսկ «Լոռին» փորձում էր մրցակցի դիմադրությունը կոտրել։ Ամբողջ խաղի ընթացքում «Վանը» լավ պաշտպանվեց և խաղավարտին մոտ գրոհ ձեռնարկեց, որն իր տրամաբանական ավարտին հասցրեց Էդգար Մովսեսյանը՝ գլխի հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Խաղավարտին կրքերը թեժացան և սկսեցին նյարդերը տեղի տալ, իսկական ֆուտբոլային թեժ մթնոլորտ էր տիրում Վանաձորում։

Որքան էլ անակնկալ լինի «Վանը» կրկին հաղթեց, սա Չարենցավանյան թիմի երրորդ անընդմեջ հաղթանակն էր։ Սևադա Արզումանյանի թիմն ունի 100%-անոց ցուցանիշ։

Այս հանդիպումից հետո «Վանը» վերադարձավ առաջին հորիզոնական, իսկ «Լոռին» 7-րդ հորիզոնականում է գտնվում։

Facebook Comments