Բրանիսլավ Իվանովիչը պայմանագիր է կնքել «Վեստ Բրոմվիչի» հետ, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

36-ամյա սերբ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մեկ տարով։ Իվանովիչը «Վեստ Բրոմվիչի» կազմում կխաղա 20 համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Իվանովիչը «Զենիթից» հեռացել էր պայմանագրի ժամկետը լրանալուց հետո։ Պետերբուրգցիների կազմում պաշտպանը մասնակցել է 125 հանդիպման, դարձել 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: «Զենիթի» նախկին ավագը ռուսական թիմի հետ դարձել է Ռուսաստանի կրկնակի չեմպիոն և գավաթակիր։

ԱՊԼ-ի 2-րդ տուրում «Վեստ Բրոմվիչը» կհյուրընկալվի «Էվերտոնին»: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։

Facebook Comments