«Ռեալ Մադրիդի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«The Athletic»-ը տեղեկացնում է, որ «Տոտենհեմը» պայմանավորվել է «Ռեալ Մադրիդի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Ռեգիլոնին ցանկանում էր իր թիմում տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն նրանց չհաջողվեց համաձայնության հասնել «Ռեալի» հետ։

«Ռեալը» որոշել է հրաժեշտ տալ տաղանդավոր ֆուտբոլիստին, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Ռեգիլոնին չի տեսնում «Արքայական» ակումբում: Զիդանը Սերխիոյին ծանոթ է դեռևս 2015 թվականից, երբ նա հանդես էր գալիս մադրիդցիների երկրորդ թիմում։

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է «Սևիլիայում» վարձավճարով։

Facebook Comments