«Աստոն Վիլան» իր պաշտոնական կայքում հայտարարել է Լոնդոնի
«Արսենալից» դարպասապահ Դամիան Մարտինեսի տեղափոխության մասին:

28-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը Բիրմինգեմի ակումբի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը չի հրապարակվում, սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ «Աստոն Վիլան» պատրաստվում էր բարելավել իր առաջարկը, որն այդ պահին կազմում էր 15 մլն ֆունտ ստերլինգ (16,4 մլն եվրո):

Մարտինեսը 2010-ի ամռանը արգենտինական «Ինդեպենդենտեից» էր տեղափոխվել «Արսենալի» երիտասարդական թիմ: Հիմնական թիմում դարպասապահը նորամուտը նշել է 2012թ․-ին։ Մարտինեսի պայմանագիրը «Արսենալի» հետ գործում էր մինչև 2022 թվականի ամառը։

Անցած մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցից 9 չոր հանդիպում է անցկացրել և բաց է թողել 24 գոլ:

Facebook Comments