Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Տիմուե Բակայոկոն ցանկանում է կարիերան շարունակել «Միլանում»:

Ֆուտբոլիստը երեք առաջարկ է ունեցել ԱՊԼ-ից և Լա Լիգայից, սակայն կիսապաշտպանը մերժել է նրանց։ Բակայոկոն ուզում է տեղափոխվել միայն «Միլան»:

«Միլանը» փորձում է համաձայնության գալ «Չելսիի» հետ ֆուտբոլիստի մեկ տարվա վարձակալության հարցում:

Իտալացիները պատրաստ են Բակայոկոյի տեղափոխությունը ձևակերպել միայն այն ժամանակ, երբ ակումբը կկարողանա վաճառել Ռադե Կրունիչին:

Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարով հանդես է եկել «Մոնակոյում», Տիմուեն Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:

Facebook Comments