«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի «Լիվերպուլում»:

Ինչպես հաղորդում է լրագրող Դևիդ Օրնշտեյնը, մերսիսայդցիները մյունխենցիների հետ համաձայնեցրել են 29-ամյա իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը: Գործարքի գումարը կկազմի մոտ 30 մլն եվրո:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջում Ալկանտարան ցանկություն էր հայտնել հեռանալ «Բավարիայից»: Այդ մասին Նա տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը։

Տիագոն «Բարսելոնայի» սան է, որի գույները պաշտպանել է 2008-2013թ․-ին, ինչից հետո տեղափոխվել է «Բավարիա»: Անցած մրցաշրջանում մասնակցել է գերմանական Բունդեսլիգայի 24 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։

Facebook Comments