«Ռեալ Մադրիդն» ու «Տոտենհեմը» համաձայնության են եկել Գարեթ Բեյլի տեղափոխության հարցում: Սեպտեմբերի 18-ին ֆուտբոլիստը կմեկնի Լոնդոն՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու «Տոտենհեմի» հետ։ 31-ամյա ուելսցին «Տոտենհեմում» կանցկացնի 2020/2021 մրցաշրջան, հայտնում է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Գարեթը «Տոտենհեմում» հանդես է եկել 2007-2013 թվականներին։ Ֆուտբոլիստը մասնակցել է 203 հանդիպման, խփել է 56 գոլ, կատարել է 58 գոլային փոխանցում։

Բեյլը 2013թ․-ին «Տոտենհեմից» է տեղափոխվել «Արքայական» ակումբ: Ուելսցու տրանսֆերի արժեքը կազմել է 101 միլիոն եվրո: Բեյլը «Ռեալում» անցկացրել է 251 հանդիպում, խփել 105 գնդակ եւ կատարել 68 արդյունավետ փոխանցում: «Transfermarkt»-ը Բեյլի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո:

Facebook Comments